Լուրեր
Ուժեղ քամու հետևանքները Ջավախքում
Մարտի 19 -ի գիշերը` Հեշտիա գյուղում ուժեղ քամին քշել է բնակիչների տների տանիքների շիֆերները, ինչպես նաեւ արարողությունների տներից մեկի տանիքի մի մասը:

Քամու հետեւանքով էլեկտրահաղորդման լարերը կտրվել են, այդ պատճառով գյուղի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:

Ուժեղ քամին պոկել է նաեւ Հեշտիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու եւ մշակույթի տան կտուրների ցինկապատ թիթեղները:

Ուժեղ քամին քանդել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի դպրոցի շենքի տանիքը։ Բացի այդ, ըստ աղբյուրի, գյուղում քանդվել են անասնագոմերի տանիքները։ Ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի վթարների պատճառով գյուղը մնացել է առանց էլեկտրականության։

Նշենք, որ ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ուղղությամբ ճանապարհհները շարունակում է փակ մնալ։Nor.ge
| Print |