Լուրեր
Սամցխե-Ջավախքում բացահայտվել է օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման 7 փաստ
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2022 թվականի 6 ամիսների ընթացքում երկրի ողջ տարածքում հայտնաբերել են ապօրինի օգտակար հանածոների արդյունահանման 415 փաստ։

Օրինախախտումներ են հայտնաբերվել նաև մայրաքաղաքում: Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները Թբիլիսիում կանխել են օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման 2 դեպք:

«Իրավախախտների նկատմամբ կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Այդ փաստերի նյութերը, որտեղ հայտնաբերվել են քրեական հանցագործության նշաններ, ուղարկվել են համապատասխան մարմիններին»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։
| Print |