Լուրեր
Ղրիմ-Կոնգոյի նոր դեպքեր են հայտնաբերվել Սամցխե-Ջավախքում

 

Այս շաբաթվա ընթացքում Սամցխե-Ջավախքում Ղրիմ-Կոնգո մարդու հեմոռագիկ տենդի երեք նոր դեպք է գրանցվել։ Նոր դեպքերից երկուսը Ախալցիխեի քաղաքապետարանում են հայտնաբերվել, մեկը՝ Ադիգենիում։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ղեկավար Նինո Զեդգինիձեի խոսքով՝ տարածաշրջանում կա ընդհանուր լաբորատոր հաստատված 31 դեպք։

Սամցխե-Ջավախեթին ճանաչվել է վիրուսի տարածման կենտրոն:

Այս հիվանդության մեկից մյուսին փոխանցվում են՝ հիվանդի արյունով, արտազատվող նյութերով: Հիվանդության ախտանիշներն են՝ հանկարծակի սարսուռ, մարմնի ջերմաստիճան 39-40 °С, սկսվում է մկանների և գլխի հատվածի ցավ, փսխում։

Քանի որ հիվանդությունը շատ ծանր է ընթանում, այն կարող է հանգեցնել մահվան, եթե ճիշտ ժամանակին չցուցաբերվի բուժում:

Հիվանդության վտանգի գոտում են գտնվում ֆերմերները, հովիվներն ու անասնաբույժները, նաև մարդիկ, որոնք սերտ շփման մեջ են Ղրիմ-Կոնգոձով հիվանդացած մարդու հետ, որը մարդկանց մոտ դրսևորվում է տիզերի հետ շփումից 1-9 օր հետո, սա կլինի խայթոց, թե տրորված տիզի հպում, նաև վարակված արյունով կամ հյուսվածքների հետ շփումի արդյունքում 3-14 օր (կենդանիների մորթի ժամանակ): Հիվանդության դեպքերը հիմնականում դիտվում են գարնանից մինչև վաղ աշուն, քանի որ այս ընթացքում ակտիվանում են հիվանդություն կրող տիզերը։

 

| Print |