Լուրեր
Նինոծմինդայում կայծակի հարվածից երեք կով է սատկել
Հուլիսի 26-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում կայծակը հարվածել է դաշտում արածող կովերին։ Պատահարի արդյունքում երեք կով է սատկել:  Տեղեկությունը տարածում է NOR ռադիոկայանը:

Նշենք, որ երեկ Նինոծմիմդայի շրջանին պատուհասել էր կարկտաբեր ցիկլոնը։ Շրջանի մի շարք գյուղերում խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին։ Առավել վնասվել են Մեծ Գոնդուրա և Ջիգրաշեն գյուղերի ցանքատարածություննեը։
| Print |
თეგები: արածող կովեր / կայծակ / Փոկա /