Լուրեր
Սամցխե-Ջավախքում տզի խայթոցից մարդ է մահացել
Բորժոմիի մունիցիպալիտետի Սակիրե գյուղում Ղրիմի-Կոնգո տենդից մինչև 45 տարեկան տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հաղորդում է «Բորժոմի» հեռուստաընկերությունը։

Գյուղի ներկայացուցիչ Բեսիկ Խալաձեի խոսքով՝ տղամարդու մոտ առաջին ախտանշանները բացահայտվել են մեկ շաբաթ առաջ։ Երկու օր առաջ նրան տեղափոխել են Թբիլիսի, որտեղ վիրահատվել է։ Մոտ 45-ամյա տղամարդը մահացել է երեկ երեկոյան։

Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքը ճանաչվել է վիրուսի կենտրոն։ Մարզի կլինիկաներում ասում են, որ տզերի խայթոցի վերաբերյալ դիմումները նախորդ տարիների համեմատ աճել են։

Այս տարի Սամցխե-Ջավախեթիում պաշտոնապես հաստատվել է Ղրիմ-Կոնգո տենդի 36 դեպք:
| Print |