Հուլիսին Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 5 դեպք է բացահայտվել
Ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցներն այս տարվա հուլիսին երկրի ողջ տարածքում փայտանյութի ապօրինի օգտագործման և տեղափոխման 67 դեպք են բացահայտել։
Գործակալության տվյալներով՝ Ազգային Անտառային Գործակալության և Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները, ընդհանուր առմամբ, հանել են 438 445 խմ տարբեր տեսակի փայտանյութ
Կախեթի անտառտնտեսության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 18, Քվեմո Քարթլիի 14, Շիդա Քարթլիի 11, Սամցխե-Ջավախքի 5, Իմերեթիի 13, իսկ Ռաճա-Լեչխումիի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 6 խախտում:
Խախտման փաստերի վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր, տրանսպորտային միջոցները կնիքվել են:
«Նյութերն ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հրապարակված տեղեկատվության մեջ։