Լուրեր
Ռուսաստանի քաղաքացին, ով չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը, օկուպանտ է. գնդապետ
Վրաստանի ինքնիշխանությունը չճանաչող Ռուսաստանի քաղաքացին օկուպանտ է!!! -Գնդապետ Լաշա Բերիձեն այսպես է արձագանքում ռուս զբոսաշրջիկների Վրաստան մուտք գործելու թեմային:

«Զբոսաշրջիկը այլ երկրի քաղաքացի է, ով եկել է Վրաստան հանգստանալու, Ռուսաստանի քաղաքացին, ով չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը, զբոսաշրջիկ չէ, նա օկուպանտ է!!! - գրում է ԳՇ պետի նախկին տեղակալը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել էր ռուսների համար վիզային ռեժիմ սահմանելու գաղափարի մասին, որը իշխանության ներկայացուցիչներն անվանեցին այլատյաց և ամոթալի քարոզարշավ։

Զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել 247 149 այցելու:
| Print |