Լուրեր
Ծովում խեղդվել է 11-ամյա դեռահաս
Քոբուլեթիում 11-ամյա տղան խեղդվել է ծովում: Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունների աշխատակիցները։

Դեռահասը Քոբուլեթի էր եկել Քութաիսիից։

Առկա տեղեկությունների համաձայն՝ չնայած բժիշկների ջանքերին, դեռահասին փրկել չի հաջողվել։ Դին տեղափոխվել է դիահերձարան, անցկացվում է հետազոտություն:
| Print |