Լուրեր
Էստոնիան կդադարեցնի շենգենյան ​​վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին
Էստոնիան օգոստոսի 18-ից կդադարեցնի շենգենյան տուրիստական ​​վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Համապատասխան որոշումը, որը Էստոնիայի իշխանությունները կայացրել են մեկ շաբաթ առաջ, հրապարակված է երկրի արտաքին գործերի նախարարության կայքում։ Էստոնիայի հյուպատոսության կողմից տրված Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր նույնպես կարգելվի։ «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ այսպիսին է Ռուսաստանի մոտ 50 հազար քաղաքացի:

«Մենք կսահմանափակենք բոլոր Շենգենյան վիզաները, որոնք ներկայումս գործում են, բացառությամբ մարդասիրական և ընտանեկան վիզաների», – Reuters-ին ասել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն:

Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է էստոնա-ռուսական սահմանի ամբողջական փակումը Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար։

Բացառություն կլինի այն ուսանողների համար, ովքեր հնարավորություն կունենան մեկ տարով երկարաձգել իրենց կացությունը Էստոնիայում:

Ամեն օր Էստոնիա է տեղափոխվում Ռուսաստանի 2500 քաղաքացի, որոնց մոտ կեսը շենգենյան վիզա ունի։
| Print |