Լուրեր
Կորոնավիրուսի դեպքերը կրկին աճել են
Անցած մեկ շաբաթվա ընթացքում (14.08-21.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 595 նոր դեպք։ Այս մասին տեղեկություն է տարածում ՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 12 329 մարդ, մահացել է վեց հիվանդ։

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում անցկացվել է 74 171 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 16,98%:

Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 338 նոր դեպք, ապաքինվել է 12 766 մարդ, մահացել է վեց հիվանդ։
| Print |