Լուրեր
«TBC» բանկում գումար կանխիկացնելու պայմանները փոխվում են
Նոյեմբերի 25-ից TBC-բանկից գումար կանխիկացնելու պայմանները կփոխվեն: Այս մասին տեղեկությունն տարածում է «TBС Bank»-ը։

«Նոյեմբերի 25-ից TBC մասնաճյուղերում և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձի քարտային հաշվից գանձապահի, սպասարկման մենեջերի կամ խորհրդատուի մոտ 3000 լարիի (1000 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ/GBP) սահմաններում գումար հանելիս միջնորդավճարը կկազմի 2%,  առնվազն 2 լարի, արտարժույթի դեպքում՝ գումարի 2%-ը, առնվազն՝ 1 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ/GBP»,- ասված է «TBC»-ի տարածած տեղեկատվության մեջ։

Նշենք, որ գործող կանոնի համաձայն՝ միջնորդավճարը կազմում է 0,6%:
| Print |