Լուրեր
Աշխարհի բնակչությունը գերազանցել է ութ միլիարդը. ՄԱԿ
Աշխարհի բնակչությունը գերազանցել է ութ միլիարդը,- Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցում։

Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաբնակեցված երկրներն են՝ յուրաքանչյուրը 1,4 միլիարդ բնակչությամբ: Կազմակերպության հաշվարկներով՝ 2023 թվականին առաջին անգամ Հնդկաստանը կփոխարինի Չինաստանին՝ որպես բնակչության թվով ամենամեծ երկիրը։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ մարդկանց ավելի քան երկու երրորդն ապրում է այն երկրներում, որտեղ կանայք երկու կամ ավելի քիչ երեխաներ ունեն: 61 երկրների բնակչությունը մինչև 2050 թվականը կնվազի մեկ և ավելի տոկոսով, ինչը պայմանավորված է ծնելիության նվազմամբ կամ միգրացիայի մակարդակով։
| Print |