Լուրեր
Ի՞նչ են պատմում հարևանները Ախալքալաքում տեղի ունեցած պայթյունի մասին

Ախալքալաքում տեղի ունեցած պայթյունի մասին «9-րդ ալիքի» հետ զրուցում են տուժածի հարևանները: Նրանք ասում են, որ միջադեպի մանրամասներին տեղյակ չեն։ Ինգա Մաիսուրաձեին բնութագրում են որպես հանգիստ ու լավ բնակչի։ Նրանց խոսքով՝ տուժողը գրեթե չէր շփվում հարեւանների հետ։

Պայթյունից հետո Մաիսուրաձեն միայն թեթև վնասվածքներ է ստացել: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում:
| Print |