Լուրեր
Ժամկետը լրանալուց հետո սնունդը ոմանց կտրամադրվի անվճար՝ օրինագծի մանրամասները
Խորհրդարանի ոլորտային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովը քննարկել է օրինագծերի փաթեթը, որի նպատակն է նվազեցնել սննդի կորուստը և սննդի մնացորդների վատնումն ու խրախուսել նվիրատվությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։

Խորհրդարանի անդամ Խատիա Ծիլոսանիի խոսքով, օրենքի նախագիծը սննդամթերքի կորստի և թափոնների կառավարման շրջանակային փաստաթուղթ է, որի նպատակն է կանխել սննդի կորստի և մնացորդների առաջացումը սննդի մատակարարման շղթայի յուրաքանչյուր քայլում։

Ինչպես նաև խրախուսել ավելորդ սննդի առաքումը շահառուներին և ապահովել անվտանգ սննդի հասանելիությունը, առաջին հերթին օգնելով ցածր եկամուտ և սննդի անապահովություն ունեցող անձանց:

Խատիա Ծիլոսանիի խոսքով, օրենքի նախագծի մշակման նպատակներից մեկն այն է, որ խոցելի խմբերի համար ազատորեն հասանելի լինեն ցածր ռիսկային սննդամթերքներին, ինչպիսիք են հացահատիկը, թեյը, շաքարավազը և այլն, որոնք փաթեթում ունեն պիտանելիության ժամկետ, բայց ժամկետի լրացումից հետո անգամ կարելի է օգտագործել:

Նրա խոսքով, գործող օրենսդրության համաձայն, հարկային պարտավորությունների պատճառով բիզնեսը նման բարեգործության հնարավորություն չի ունեցել, և նշված օրենսդրական փաթեթի ընդունումը կօգնի կարգավորել այդ խնդիրները։
| Print |