Լուրեր
Էրդողանը պարգեւատրել է փրկարարական աշխատանքներին մասնակցող վրացի փրկարարներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, քաղաքացիական անվտանգության գնդապետ Մամուկա Սեփիաշվիլիին, ով գլխավորել է թուրքական Ադիյաման և Անթաքիա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի լուծարման և փրկարարական աշխատանքներին մասնակցած Վրաստանի փրկարարական խումբը, հանձնել է հատուկ մրցանակ՝ «Բարձրագույն անձնուրացության շքանշան»։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Անկարայի նախագահական պալատում Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) կազմակերպած հատուկ միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ շքանշան և շնորհակալագիր է հանձնել երկրաշարժի լուծարման և փրկարարական աշխատանքներին ներգրավված բոլոր երկրների փրկարարական ջոկատների ղեկավարներին։ Նախագահ Էրդողանն անձամբ շնորհակալություն է հայտնել փրկարարական աշխատանքներին ներգրավված փրկարարներին օգնության ու նվիրումի համար։

«Վրացական փրկարարական ջոկատը աղետի առաջին օրը Վրաստանի վարչապետի որոշմամբ մեկնել է Թուրքիա, և ընդհանուր առմամբ 200 փրկարար 18 օրվա ընթացքում փրկարարական առաքելություն է իրականացրել երկու քաղաքներում», – հայտնում է ՆԳՆ-ն։
| Print |