Լուրեր
«Միկրոավտոբուսով ենք եկել, երևի կառավարությունը տրանսպորտ է հատկացրել»,- ընտրող

Թիվ 17 ընտրատեղամաս եկած ընտրողները այս տարի առաջին անգամ քվեարկել են էլեկտրոնային եղանակով։ Նրանցից շատերն ասում են, որ ավանդական մեթոդի համեմատ քվեարկությունը շատ ավելի հեշտ է։

Ընտրողները նշում են, որ միկրոավտոբուսով եկել են իրենց համագյուղացուն աջակցելու համար և պատգամավորի թեկնածուից ակնկալում են գյուղի խնդիրները լուծել։

Հիշեցնենք, որ այսօրվա ընտրություններին մասնակցում է միայն «Վրացական երազանքի» թեկնածու Ռոին Նեբաձեն։

Ախալցիխեի քաղաքային խորհրդի ընտրություններն անցկացվում են «Վրացական երազանքի» պատգամավոր Զաալ Բերիձեի մահվան պատճառով։ Զաալ Բերիձեն քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2017 թվականի ընտրություններից հետո։

Մարզերում անցկացվում են արտահերթ և միջանկյալ ընտրություններ: Քաղաքապետեր են ընտրվելու Ցագերիի և Թերջոլիի մունիցիպալիտետներում, իսկ խորհրդարանի մեծամասնական պատգամավոր՝ Փոթիի, Սենակի և Խոբիի մեծամասնական շրջաններում։

Երկրում ընդհանուր առմամբ կբացվի 165 ընտրատեղամաս, որոնցից ընտրողների 91 տոկոսը կքվեարկի նոր էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։
| Print |