Լուրեր
ՃՏՊ Ախալցիխեի գյուղում՝ կա զոհ և վիրավոր
Այսօր՝ հուլիսի 10-ին, Ագարա գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։

Տուժածը տեղափոխվել է «Իմեդի» կլինիկա։ Ըստ կլինիկայի մենեջեր Մզիա Կակոշվիլիի, հիվանդի վիճակը ծանր է, և նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

ՆԳՆ-ն հետաքննությունը սկսել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով։
| Print |