Լուրեր
Աղետ Վրաստանում՝ կան զոհեր
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի խոսքով՝ աղետի գոտում այս պահին հնարավոր չէ կապ հաստատել 35 մարդու հետ։ Զոհերի թիվը հասել է 6-ի:

«Գործընթացը շարունակվում է, այն ստուգվում է, ճշտվում։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների ուղղությանը, ապա տեխնիկան մոբիլիզացված է, արդեն տեղափոխվել է երկու էքսկավատոր, և գործընթացը շարունակվում է գետի վրա։ Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում նաև փլուզված երկու կամուրջների հետ կապված, և իրականում, ինչպես նախատեսել էինք, կամրջի տեղադրումը կսկսվի այսօր»,- ասել է Քարսելաձեն։

Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, արդեն երկրորդ օրն է, որ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջներ-փրկարարներ և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։ Դեպքի վայրում աշխատում են նաև Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության և պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները։

Այս պահին աղետի գոտուց անվտանգ վայր է տեղափոխվել եւս 140 մարդ։

Օնի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։ Շովիում տեղի ունեցած աղետի կապակցությամբ գործարկվել է թեժ գիծ – 598 913 089։

Օգոստոսի 3-ին Շովիում սողանք է տեղի ունեցել:
| Print |