Լուրեր
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության փաստով
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Կիրբալիի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, գերատեսչությունը հետաքննությունը սկսել է սպանության և ապօրինի ազատությունից զրկելու հոդվածներով։

«Ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները հետաքննություն են սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով՝ Կիրբալի գյուղի մոտ ռուսաստանյան օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության և մեկ անձի առևանգման վերաբերյալ»,
- հայտնել են ՆԳՆ-ում։

Գերատեսչության տվյալներով՝ փաստի առթիվ իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում։
| Print |