Լուրեր
Քանի՞ վարորդ է աշխատելու նոր ավտոբուսների վրա
Փետրվարի 16-ին Ախալցիխեի քաղաքապետարանին է հանձնվել ժամանակակից չափանիշներով հագեցած 18 նոր մարդատար ավտոբուս։ Շուտով կսկսի գործել ավտոկայանատեղը, սակայն մինչ այդ վարորդների համար 70 թափուր տեղ կա։ Աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 800 լարի։ Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ 18 ավտոբուսներից երեքը կսպասարկի քաղաքին, իսկ մնացածը՝ քաղաքապետարանի գյուղերին։

Ախալցիխե քաղաքի և քաղաքապետարանի գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան օգտվել քաղաքային հասարակական տրանսպորտից։ EURO 5-ին համապատասխանող ավտոբուսները նախատեսված են 47 ուղևորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ծրագիրը, որի նպատակն է վերականգնել և հետագայում զարգացնել մունիցիպալ տրանսպորտը ողջ երկրում, իրականացվել է կենտրոնական և տեղական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցներով։ Նշված ծրագրի շրջանակներում 38 քաղաքապետարանների համար ձեռք է բերվել 154 «Իսուզու» 8 մետրանոց ավտոբուս։
| Print |