Լուրեր
Այազմա-Նինոծմինդա ճանապարհահատվածում արգելվում է որոշ ավտոմեքենաների տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Այազմա-Նինոծմինդա հատվածում արգելվում է որոշ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժը։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Ֆարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածում արգելվում է օգտագործել կցորդով , կիսակցորդով և M3 կարգի 22 նստատեղից ավելի ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների տեղաշարժ , իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ավտոճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։
| Print |