Լուրեր
Մզիա Ամաղլոբելիի մաշկի վրա նկատվում են թեթև վնասվածքներ, որոնք, հավանաբար, առաջացել են սովից – փաստաբան
Փաստաբանի խոսքով, քրեակատարողական ծառայությունը չի տրամադրում Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:

«Երեկ արյան անալիզ են վերցրել, սակայն արդյունքները դեռ չենք ստացել», – հայտարարել է Մզիա Ամաղլոբելիի փաստաբան Ջումբեր Քաթամաձեն:

Փաստաբանի խոսքով, Ամաղլոբելիի արտաքին տեսքը գրեթե անփոփոխ է, սակայն նրա մաշկին նկատվում են թեթև վնասվածքներ, որոնք, ըստ նրա, առաջացել են երկարատև սովի հետևանքով:

«Առողջական վիճակի առումով որևէ էական փոփոխություն չկա, նա տեսքից նույնն է, սակայն մաշկին թեթև վնասվածքներ են նկատվում, հավանաբար, սովից: Պենիտենցիար ծառայությունը մեզ բժշկական փաստաթղթեր չի տրամադրում, որպեսզի մանրամասն տեղեկանանք նրա առողջական վիճակի փոփոխությունների մասին», – նշել է Քաթամաձեն:
| Print |