Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 36 տարի
Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 36 տարի։ 1989 թվականի ապրիլի 9-ի լուսաբացին ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները ցրեցին խաղաղ ցույցը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ինչը հանգեցրեց մարդկային զոհերի։
Ցրելու արդյունքում զոհվել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են անհայտ տեսակի գազով։
Որոշ ժամանակ անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Գերագույն խորհուրդը հայտարարեց Վրաստանի պետական անկախության վերականգնումը։
Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ մտել է որպես միաժամանակ ողբերգության և անկախության վերականգնման օր։