Ախալցիխեում բողոքի ցույցն անցկացվեց 119-րդ անգամ
Ախալցիխեում արդեն 119-րդ օրն է, ինչ շարունակվում է ռուսական ռեժիմի դեմ ուղղված շարունակական բողոքի ակցիան։
Եվրոպամետ ակցիաների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել քաղաքացիների հետապնդումը իրենց քաղաքացիական դիրքորոշման համար, ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված անձանց և նշանակել նոր ընտրություններ։ Ակցիայի մասնակիցների պահանջներին ավելացել է ևս մեկը՝ «Վրացական երազանքը» հեռանա կառավարությունից։
Բողոքի ցույցերը Ախալցիխեում սկսվել են հունվարի 15-ից։ Բացի Ախալցիխեից, ակցիաներ ընթանում են նաև Վրաստանի այլ քաղաքներում և Թբիլիսիում։