Քաղաքականություն
«Այս օրենքը ոչ մեկին պետք չէր, պետք է չեղարկել այն»,- Զուրաբիշվիլի
Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքից դիմում է բնակչությանը: Վրաստանի նախագահը նշել է, որ նա ժողովրդի կողքին է եւ անպայման վետո կդնի այս օրենքի վրա։ Նա նաեւ ասաց, որ այս օրենքը պետք է չեղյալ համարվի եւ չուղարկվի Վենեցիայի հանձնաժողով։

«Այս օրենքը, որը ոչ մեկին պետք չէր, որը ոչ մի տեղից չի բխում, եթե ոչ Մոսկվայի թելադրած լինի։ Օրենքը պետք է չեղարկվի։ Ինչ ձևով ուզում է լինի, Վենեցիայի հանձնաժողով չպետք է ուղարկվի, և հանձնաժողովը լավ գիտի, թե դա ինչ օրենք է։

Ես առաջին իսկ օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այս օրինագծի վրա և կանեմ: Ինձ չի հետաքրքրում հոդվածների քննարկումը, ինձ չի հետաքրքրում դրա նմանությունը հին ամերիկյան օրենքին, որը մենք շատ լավ գիտենք, որ բոլորովին այլ նպատակի էր ծառայում։ Ինձ հետաքրքրում է միայն Վրաստանի ապագան, ինձ հետաքրքրում է միայն սահմանադրությունը, ես սահմանադրության երաշխավորն եմ։

Այս սահմանադրության մեջ գրված է, որ Վրաստանի բոլոր ինստիտուտները պարտավոր են, առաջին հերթին ես, ինչպես նաև կառավարությունը, ամեն ինչ անել այս երկիրը Եվրամիություն հասցնելու համար, եվրաինտեգրման ճանապարհը պաշտպանելու համար, և այսօր, բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այս օրենքը, բոլոր նրանք, ովքեր այսօր կողմ են քվեարկել օրենքին, բոլորը խախտում են այս սահմանադրությունը։ Բոլորը մեզ բաժանում են Եվրոպայից»
,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նախագահը դիմել է նաև հանրահավաքի մասնակիցներին.
«Ես ձեր կողքին եմ, ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ապագան»։

«Ես դիմում եմ ձեզ, ովքեր այսօր երեկոյան կանգնած եք Ռուսթավելիի վրա, ինչպես ես ինքս բազմիցս կանգնել եմ։ Ես կանգնած եմ այստեղ՝ Նյու Յորքում, իսկ հետևումս Ազատության արձանն է։ Սա այն խորհրդանիշն է, որի համար Վրաստանը միշտ պայքարել է, որի համար մենք եկել ենք մինչ օրս, և ես այսօր ձեր կողքին եմ, քանի որ այսօր դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։

Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում և ոչ մեկին թույլ չի տա խլել այս ապագան։ Այս ապագան պատկանում է մեր հաջորդ սերունդներին, բոլորիս, այս ապագան այն է, ինչ պատրաստել են մեր նախորդ սերունդները, և, հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խլել ձեր ապագան ձեզանից»,-
ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Facebook Twitter
სხვა სიახლეები
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.