Քաղաքականություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց
Կառավարության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է «Իմեդի»-ն։

«Իմեդի»-ի բացառիկ տեղեկություններով՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշվել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին։

«Մեր տեղեկություններով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին։

Բացի այդ, Իրակլի Կոբախիձեն կզբաղեցնի նաև «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը»,- նշված է «Իմեդի»-ի տարածած տեղեկատվության մեջ։

Պաշտոնից ազատվում է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, որին հավանաբար կփոխարինի «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Չիկովանին։ լՊաշտոնը լքում է նաև Թեա Ծուլուկիանին։ 

Այսօր՝ ժամը 17:00-ին, կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի ճեպազրույցը։
| Print |