Տնտեսություն
Նավթի գինը բարձրացել է. որքա՞ն արժե վառելիքը Վրաստանում
2023 թվականի հուլիսի 7-ի առևտրի արդյունքների համաձայն՝ Լոնդոնի և Նյու Յորքի նավթի աշխարհի առաջատար բորսաներում նավթի գինն աճել է։

Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի Inter Continental Exchange Futures Europe (ICE Futures Europe) բորսայում կազմել է 78,47 (+ 1,95) դոլար/բարել։

Նյու Յորքում՝ York Merchantile Exchange (NYMEX) բորսայում՝ Light Sweet նավթի գինը կազմել է 73,86 (+ 2,06) դոլար/բարել։

Որքա՞ն արժե վառելիքը Վրաստանում.

Նավթամթերք ներմուծողների միության պաշտոնական էջի տվյալների համաձայն՝ սուպերբենզինի ամենաէժան գինը Սոկարում 3,54 լարի է, իսկ Գալֆում՝ 3,65 լարի։

Պրեմիում տեսակի գինը սկսվում է 2,59 լարիից և հասնում 2,77 լարիի։ Ինչ վերաբերում է ռեգուլյարին, ապա բրենդային գազալցակայաններում դրա գինը 2,35 լարիից մինչև 2,63 լարի է։

Տեղեկության համար, ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում միջազգային բորսայում նավթի գինը նվազել է 35%-ով։
| Print |