Տնտեսություն
252 լարի և 10 թեթրի` երկրում սահմանվել է կենսապահովման նվազագույնը
2023 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը աճել է 1,2 լարիով։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու ապրուստի նվազագույն չափը կազմել է 252,1 լարի։ Մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմում էր 250,9 լարի։ Տարեկան այդ ցուցանիշը նվազել է 1,8 լարիով, մասնավորապես, նախորդ տարվա հոկտեմբերին ապրուստը կազմել է 253,9 լարի։

Ինչ վերաբերում է միջին սպառողի կենսապահովմանը, ապա այն այս տարվա 10-րդ ամսում սահմանվել է 223,3 լարի։ Մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերին այն կազմում էր 222,2 լարի, իսկ 2022 թվականի հոկտեմբերին՝ 224,9 լարի։

Տեղեկության համար, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը ներառում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը:
| Print |