Տնտեսություն
Ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա

 

Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկություն է հրապարակում ուժային կառույցների նախկին աշխատակիցների կենսաթոշակը կբարձրանա մինչև 1200 լարի:

Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակը կբարձրանա այս տարվա մայիսի 1-ից։

Ըստ նրա՝ կենսաթոշակի առավելագույն սահմանաչափը 560 լարի էր։

«Կարևոր նորություն, որը, կարծում եմ, կարևոր է մեր հարգարժան ուժային մարմինների ներկայացուցիչների համար։ Մենք որոշում ենք կայացրել, և նախկին ոստիկանները, զինվորները, հատուկ ծառայությունները բարձրացված թոշակ են ստանալու: Գիտեք, որ կենսաթոշակի առավելագույն շեմը 560 լարի էր և կհասցվի 1000 լարիի։ Նաև միջին հաշվով 20 տոկոսով կավելանա ծառայության յուրաքանչյուր տարվա համար հաշվարկված գումարը։ Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր իրավապահ մարմիններին, և սա կլինի արժանապատիվ կենսաթոշակ, որը ցանկանում ենք աստիճանաբար ավելացնել՝ ըստ եկամուտների։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների և վնասվածքների հետևանքով մահացածների ընտանիքի անդամներին։ Նրանց փոխհատուցումը 1000 լարիից կդառնա 1200 լարի։ 2012 թվականին զրո լարի է եղել, այս մարդկանց ուշադրություն չի դարձվել։ Ամսական փոխհատուցմանը կհատկացնենք 1200 լարի»
,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

| Print |