Տնտեսություն
Մարտի 1-ից վառելիքի թանկացում է սպասվում
Վրաստանում վառելիքը կարող է թանկանալ 10-15 թեթրիով: Պատճառը ՌԴ կառավարության որոշումն է, ըստ որի՝ մարտի 1-ից 6 ամսով կարգելվի վառելիքի արտահանումը։

Ինչպես հայտնել է «Senta Oil»-ի հիմնադիր Զաալ Իակոբիձեն, Ռուսաստանը մի քանի ամիս առաջ նման որոշում էր կայացրել, ուստի Վրաստանում վառելիք ներկրողներն արդեն փորձ են ձեռք բերել, այժմ ռուսական վառելիքի փոխարինումը ավելի հեշտ կլինի։

Իսկ թե որ երկրները կփոխարինեն Ռուսաստանին, «Senta Oil»-ի հիմնադիրն ասում է, որ դա կարող են լինել Բուլղարիան, Ռումինիան և Թուրքմենստանը։

«Նման որոշում մի անգամ արդեն կայացվել է, դա մոտ 5 ամիս առաջ էր, հետո վրացի ներկրողները սկսեցին այլ երկրներ փնտրել ու սկզբունքորեն առանձնապես խնդիր չստեղծվեց։ Նույնը կլինի հիմա և, հավանաբար, ավելի հեշտ կլինի, քանի որ մենք արդեն փորձ ունենք և Ռուսաստանի փոխարեն կենտրոնանալու ենք այլ երկրների վրա։ Այդ երկրներն են Բուլղարիան, Ռումինիան, Թուրքմենստանը։

Ինչ վերաբերում է գնին, ապա կանխատեսումը մի փոքր դժվար է»
,- ասել է Զաալ Իակոբիձեն։
| Print |