Տնտեսություն
Վրաստանում կանանց մոտ 60%-ը աշխատանք չի փնտրում. Վիճակագրություն
«Վրաստանում կանանց մոտ 60%-ը աշխատանք չի փնտրում»,- այս մասին հայտնում է «Կանայք հանուն ապագայի» կազմակերպությունը՝ հիմնվելով Geostat-ի տվյալների վրա։

Տվյալների համաձայն՝ Վրաստանում կանանց 13,5%-ը գործազուրկ է, մինչդեռ տղամարդկանց շրջանում այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 16,8%։

«Գիտե՞ք, թե ինչու է կանանց շրջանում գործազրկությունն ավելի ցածր: Վրաստանում կանանց ամենամեծ մասը՝ մոտ 60%-ը, պարզապես աշխատանք չի փնտրում, նրանք աշխատաշուկայից դուրս են, հետևաբար չունեն «գործազուրկի» կարգավիճակ։

Ինչու կանայք աշխատանք չեն փնտրում. Հաճախ պատասխանները հանգեցնում են գենդերային անհավասարության և կարծրատիպերի.

Կանայք բավարար ժամանակ չունեն աշխատանքի և զարգացման համար, նրանց ուղղակի կամ անուղղակի ցույց են տալիս, որ ավելի լավ է երեխաներին խնամել, նրանց առաջարկում են ցածր աշխատավարձ՝ գենդերային կարծրատիպերի պատճառով, կանայք իրենք են հրաժարվում իրենց ուզած մասնագիտությունից ու կարիերայից»,-
ասվում է կազմակերպության տեղեկատվության մեջ։
| Print |