Տնտեսություն
Ազգային բանկը լարիի նոր փոխարժեք է սահմանել
Ապրիլի 4-ին կայացած սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Դոլարի նկատմամբ փոխարժեքը փոխվել է 0,06 թեթրիով, որից հետո դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,6834 լարի։

1000 հայկական դրամը կարժենա 6,86 լարի, 100 ռուսական ռուբլին՝ 2,90 լարի, թուրքական լիրան՝ 0,083 թեթրի:

Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ եվրոյի նկատմամբ ազգային արժույթն արժեզրկվել է 2,27 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2,9139 լարի։

Այսօրվա առևտրի արդյունքում ստացված փոխարժեքները կգործեն վաղը։
| Print |
თეგები: ვალუტა / კურსი / ლარი /