Տնտեսություն
Լարին արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ
Հոկտեմբերի 28-ի առևտրի արդյունքում վրացական ազգային արժույթը՝ լարին, արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Դոլարի փոփոխությունը կազմել է 0.57 թեթրի, իսկ պաշտոնական արժեքը կազմում է 2.7255 լարի։

Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.42 թեթրիով, որի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2.9484 լարի։

1,000 հայկական դրամը կազմում է 7.0109 լարի, 100 ռուսական ռուբլու արժեքը՝ 2.8014 լարի, իսկ մեկ թուրքական լիրայի արժեքը 0.0795 լարի է։

Այսօրվա առևտրի արդյունքում ստացված փոխարժեքներն արդեն գործում են:
| Print |
თეგები: Դոլար / եվրո / Լարի / ռուբլի /