Ընդդիմություն ոստիկանի և քաղաքացու միջև (Տեսանյութ)
18:16 / 30.08.2019
Այսօր, Օգոստոսի 30-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանը անհնազանդության փաստով ձերբակալել է մեկ անձ: Դեպքը տեղի է ունեցել Կոստավա Փողոցում «Վրաստանի բանկ»-ի մոտ:
Ականատեսներն ասում են, որ ոստիկանությունը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հրամայել է ազատել ճանապարհը: Իսկ «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենայի վարորդը իրավապահներին չի ենթարկվել:
«Տոյոտա Կորոլա» մեքենայում գտնվում էր 5 քաղաքացի, որոնցից մեկը ոստիկանին վիրավորանք է հասցրել, ինչը հանգեցրել է ֆիզիկական վիճաբանության:
Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության մի քանի բրիգադներ: Ներքին Գործերի Նախարարության տվյալների համաձայն,, ոստիկանությունը ձերբակալել է երկու քաղաքացի:
Ձերբակալվածները տուգանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով, ինչը նշանակում է անհնազանդություն: