Սամցխե-Ջավախքում ոստիկանությունը առգրավել է ապօրինի զենք-զինամթերք
Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղի հարակից տարածքում, ավտոմեքենայով երթևեկելու ժամանակ, ստուգել են 1979 թվականին ծնված Ն.Մ.-ին: Նրա անձնական խուզարկության արդյունքում ոստիկանները որպես ապացույց առգրավել են «Սայգա» ֆիրմայի հրազեն և 10 փամփուշտ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, բացի Սամցխե-Ջավախքից, ապօրինի զենք և զինամթերք են առգրավել Թբիլիսիում և այլ շրջաններում։ Ձերբակալվել է 13 մարդ:
Հանցագործությունը նախատեսում է 3-ից 7 տարի ազատազրկում:
Զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով: