Քաղաքից գյուղ. Ապրելու և աշխատելու այլընտրանք (Տեսանյութ)
18:28 / 16.09.2020
Կորոնավիրուսի համաճարակը Վրաստանում շատ մարդկանց կյանք փոխեց: Արտակարգ դրության ժամանակ, տներում «փակվածները» սկսեցին փնտրել ելք ծանր իրավիճակից: Քաղաքի աղմուկից և վիրուսից խուսափելու համար ոմանք ժամանակավոր հրաժարվեցին ոչ ակտիվ կյանքից և վերադարձան գյուղեր:
Պանդեմիայի ժամանակահատվածում, Մաղլակելիձեների ընտանիքը Թբիլիսիից տեղափոխվեց գյուղ Սլեսա: Սլեսան հարավային Վրաստանի պատմական գյուղն է և գտնվում է Ածղուրիի հարակից տարածքում: Արտակարգ շրջակա հանգամանքներից ելնելով, ընտանիքը որոշեց, որ հենց այս վայրում բնակվեն և բախտ փորձեն գյուղատնտեսության ոլորտում: Ընտանիքը ամեն ինչ սկսեց զրոյից: Սկզբում ձեռք բերեցին փոքր տուն և հողատարածք, որից հետո անցան աշխատանքի:
Մաղլակելիձեները Սլեսայում ապրում են մարտից հետո: Այս փուլում մոտ 8 հա հողատարածք են մշակում: Գյուղատնտեսության գործում ներգրավված են ընտանիքի բոլոր անդամները: Այսօրվա դրությամբ, նրանց զամբյուղում կարելի է տեսնել տարբեր բանջարեղեն՝ լոլիկ, վարունք, կարտոֆիլ, բադրջան, սոխ, լոբի և այլն: Լեվան Մաղլակելիձեն երկար ժամանակ առաջ հետաքրքրվեց գյուղատնտեսությամբ: Երազանքը, որ կունենար իր սեփական հողամասը, իրականացվեց միայն տարիներ անց: Համաճարակի ժամանակ, երբ տանից դուրս գալ չէին կարող, որոշում ընդունեց, օգտագործել այս ժամանակաշրջանը և ընտանիքի հետ տեղափոխվեց գյուղ:
Լեվանը ընկերների օգնությամբ գտավ այն վայրը, որտեղ ընտանիքի հետ ապրելու համար տարրական պայմաններ կարող էր ստեղծել: Ընտանիքի անդամները նրան աջակցեցին և սկսեցին վերամշակել տարածքը: «Սկզբում վախենում էի այստեղ մնալ, քանի որ մարդ չի ապրում: Մենակ ենք, աղմկոտ քաղաքից խաղաղության գիրկը տեղափոխվել շատ դժվար էր»,- ասում է Լիկա Չակվետաձե:
Ըստ Լիկայի, Սլեսայում ապրել դժվարացավ միայն նա, սակայն իրավիճակի հետ շուտ համակերպվեց: Ամենաշատը, նոր կյանքը դուր եկավ երեխաներին: Ելնելով այն փաստից, որ գյուղում վարակվելու հավանականությունը հավասար է զրոյի, նրանք ստիպված չեն ամբողջ օրը մնալ տանը:
Որոշ դժվարություններ հաղթահարելու հարցում տկարացան ընտանիքի գրեթե բոլոր անդամները, սակայն այս խնդիրները կարճ ժամանակահատվածում կարողացան լուծել:
«Երեխաները այստեղ շատ հավանեցին, գնալ չեն ուզում, միշտ գնում են այգի, մեկ տատիկին են օգնում, մեկ հայրիկին»,- ասում է Լիկան: Այնպես ինչպես ընտանիքի բոլոր անդամները, Լեվանի մոր՝ Վեներա Թաքթաքիձի առորյան նունյպես ամբողջովին փոխվեց:
«Սկզբում որ եկանք այստեղ, ոչինչ չգիտեի, հիմա այնպիսի բերք ենք հավաքում, որ մարդիկ Ածղուրիից գալիս են այստեղ, որ գնեն: Սա ինձ համար մեծ շարժառիթ է»,- ասում է Վեներան:
Ընդամենը 5 ամիս է անցել նրանից հետո, երբ քաղաքցի ֆերմերները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Կարծում են, որ այս տարվա արդյունքը ապագայում էլ ավելի կբարելավեն և վաճառել կկարողանան ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև արտասահմանում:
«Հույս ունեմ, որ ապագայում, մեր պրոդուքտը կհասնի նաև արտասահման»,- ասում է Լեվան Մաղլակելիձեն:
Նրանց ընտանիքի կեղծանունը «Քաղաքցի ֆերմերներ» է: Նրանք պատրաստվում են բարելավել գործընթացը և կարծում են, որ իրենց ուժերը պետք է փորձեն նաև այլ ոլորտեներում: Վերջին օրերի ընթացքում ձեռք են բերել նաև կենդանիներ: Ընտանիքը ձմռանը նոր ապրելավայրը կլքի միայն այն դեպքում, եթե մանկապարտեզները բացվեն: Բայցևայնպես նրանք չեն պատրաստվում թողնել սկսած գործը: Լեվան Մաղլակելիձեն ծրագրում է գյուղատնտեսությունը էլ ավելի ընդլայնել և ոլորտի զարգացման հարցում իր շնորհը ներդրի: Ընտանիքը ապավինում է, որ «քաղաքցի ֆերմերների» երազանքը մի քանի տարի հետո իրականություն կդառնա: Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: