Սպորտ
Ախալքալաքի մարզիկի հաղթանակը Երևանում
Երևանում անցկացվեց MMA և K1 միջազգային առաջնություն: Նաիր Մելիքյանը, ով հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո մրցակցին նոկաուտի է ենթարկել:

Հաղթանակը գրանցվեց Նաիր Մելիքյանի օգտին: Ջավախքցի սպորտսմենը ներկայացնում էր Հայաստանը, իսկ Ֆարհատ Շահեյը Իրանը:

Երկրորդ րաունդից հետո Նաիրի մրցակիցը հանձնվեց:  


2019 թվականի փետրվարի 24-ին Երևանում առաջին անգամ կայացած խառը մենամարտերի MIX Fight մրցաշարում Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանը 20 վայրկյանում առավելության հասավ մրցակցի նկատմամբ և բացարձակ հաղթանակ գրանցեց:

2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:

2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:

Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։

Աղբյուր՝ Jnews.ge
| Print |