15-ամյա Սամվել Կազարյանը դարձել է քիքբոքսինգի Երևանի բաց առաջնության հաղթող։ Նա Հայաստանի մայրաքաղաքում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում։ Ախալցխացի մարզիկը միակ մասնակիցն էր Վրաստանից։ Նրանից բացի առաջնությանը մասնակցում էին 15-16 տարեկան մարզիկներ Հայաստանից, Իրանից և Ղազախստանից։
«Ես երկար եմ մարզվել, լավ եմ պատրաստվել այս մենամարտին։ Ինձ համար կարևոր մենամարտ էր, քանի որ գոտու համար էր, ես մարզվում էի առավոտից երեկո»,- ասում է Սամվել Կազարյանը:
Մարզիկը պատրաստվում է հաջորդ մենամարտին, որը կկայանա մարտին, Երեւանում։