Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվեց Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնեց ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն տարան, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար:
451 թվականին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը սահմանել է Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է շարունակում հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: