Առողջապահություն
Ավտովթարից տուժած երկրորդ դեռահասին էլ տեղափոխեցին Թբիլիսի
Ասպինձայում տեղի ունեցած վթարի հետևանքով մոպեդը վարող երկու յոթերորդ դասարանցի ծանր վիրավորվել են: 

Աշակերտների առողջական վիճակը ծանր է: 

Տուժած դեռահասներից մեկին՝ Թ.Ն.-ին, շտապ օգնության մեքենայով նախ Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց, ապա Թբիլիսի տեղափոխեցին: 


Բժիշկ՝ Ռևազ Կուճուխիձեի խոսքով, տղայի վիճակը կրիտիկական է:

Դեռահասը ստացել է մարմնի ծանր վնասվածքներ: Երկրորդ անչափահասին վթարից հետո, անմիջապես տեղափոխել էին Թբիլիսի:

Միջադեպը տեղի է ունեցել Ասպինձայում, դեկտեմբերի 25-ին: 

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:

Ծանոթացեք 
Ասպինձայում տուժած դեռահասին վիրահատել են
Վթար Ասպինձայում - դեռահասների վիճակը ծանր է
| Print |