Առողջապահություն
Ո՞ր դեղատներում են զեղչով վաճառվելու ուռուցքաբանական դեղամիջոցները
Առողջապահության նախարարությունը ուռուցքաբանական դեղամիջոցներ սկսել է երկիր ներմուծել արտադրող ընկերություններից զեղչով։ Նշված դեղերի վաճառքը կիրականացնի մրցույթում հաղթած «Գեփա» դեղագործական ընկերությունը։ Այս թեմայի վերաբերյալ առավել մանրամասն անդրադարձել է Առողջապահության նախարարության ռազմավարական զարգացման և վերլուծության վարչության պետ Լելա Սուլաբերիձեն։ 

«Ուռուցքաբանական դեղերը երկիր են ներմուծվել խոշոր դեղագործական ընկերությունների կողմից։ Սրանք միջնորդ ընկերություններ են, որոնք դեղորայք են գնում նորարարական դեղամիջոցներ արտադրողներից և կոնկրետ գնով առաջարկում Վրաստանի առողջապահության նախարարությանը։ Այստեղ, իհարկե, շահույթի մարժան աշխատում է, բայց թե որքանով է այս մարժան խելամիտ, դա այլ հարց է»,- ասում է Լելա Սուլաբերիձեն։

Նրա խոսքով, օնկոհիվանդների վիճակը թեթեւացնելու համար պետությունը որոշել է միջնորդ դառնալ այդ դեղերի գնման գործում։

Լելա Սուլաբերիձեն նշել է նաև դեղագործական ընկերության անունը, որտեղ վաճառվելու է նշված դեղամիջոցը։

«Պետության միջնորդությամբ Վրաստան մուտք գործած «Ռոշ», «Նովարտիս» և «Աստրա Զենեկա» դեղագործական ընկերությունների արտադրանքը կվաճառվի հաղթող «Գեֆա» ընկերության դեղատների ցանցում («Ֆարմադեպո», «GPC»)»:
| Print |