Առողջապահություն
Սամցխե-Ջավախեթիում կանանց համար անվճար հետազոտություն կանցկացվի
«Քաղաքացիական հավասարության հարթակի» նախաձեռնությամբ Ախալցիխեի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում կանցկացվի կանացի հիվանդությունների անվճար ախտորոշում։ Այս փուլում Ախալցխայում և Ախալքալաքում տեղի ունեցան հանդիպումներ՝ կանանց իրազեկելու իրավիճակի վերլուծության և սքրինինգ ծրագրի մասին:

Ծրագիրը նպատակ ունի ախտորոշել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը, վահանաձև գեղձի խնդիրները և այլն։ «Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում և խթանում» նախագիծը տեղի կունենա Սամցխե-Ջավախքում և մասնավորապես Ախալցիխեում, Ախալքալաքում և Նինոծմինդայում: Ծրագրում ընդգրկված են նաև որոշ գյուղեր։ Ծրագրի երկրորդ փուլը ներառում է 25-70 տարեկան տարիքային խմբին ծառայությունների մատուցում և տարբեր հետազոտությունների իրականացում։

«Քաղաքացիական հավասարության հարթակը և իմ «Generation I» կազմակերպությունը Սամցխե-Ջավախքում սկրինինգային ծրագիր ենք իրականացնում: Քվեմո Քարթլիում այս ծրագիրն արդեն գործում է: Առաջին փուլում մենք կգանք տեղեկատվական արշավի, որպեսզի կանանց պատմենք, թե ինչ ենք մենք պլանավորում անել, թե ինչպես է իրականացվելու սկրինինգը, ինչ տարիքային խմբեր կարող են մասնակցել, ինչ է նշանակում սկրինինգ ծրագիր՝ սա կանանց հետազոտություն է, սա կրծքագեղձի հետազոտություն է, վահանաձև գեղձի հետազոտություն կանանց համար։ Այս ծրագիրը անվճար է բոլորի համար։ Շահառուների հետ պայմանավորվել ենք Վրաստանի պետական սքրինինգային կենտրոնի հետ տեղեկատվական արշավից հետո, երկրորդ փուլում, որը կլինի ինչ-որ մի տեղ ապրիլին, երբ մենք հստակ կիմանանք շահառուների թիվը՝ կանայք, ովքեր կմասնակցեն այս ծրագրին: Ապրիլին մամոգրաֆիայի շարժողական մեքենան կժամանի, այն կտեղակայվի մի քանի վայրերում»,- ասում է բժիշկ և ծրագրի հեղինակներից Մարի Միկոյանը։
Ախալցիխեում և Ախալքալաքում ուսումնասիրություններ անցնելու համար, անհրաժեշտության դեպքում, ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող կանանց տեղափոխումը գյուղերից կապահովվի։

«Կանանց առողջապահական ծառայությունների ընդլայնված հասանելիության ապահովում և պաշտպանություն» նախագիծն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային գործերի գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 595562505
| Print |