Մշակույթ
Մեսխեթի թատրոնում ամանորյա հեքիաթի պրեմիերան կանցկացվի

 

«Ամանորյա սպասումներով»,- այսպես է կոչվում այն ներկայացումը, որին պատրաստվում է Մեսխեթի Պետական դրամատիկական թատրոնը: Հեքիաթի բեմադրման ռեժիսորը Լիա Սուլուաշվիլին է: Ըստ նրա, այս ներկայացումը նախատեսված է առաջինից յոթերորդ դասարանի աշակերտների համար: 

«Սա աղքատ քույր-եղբոր պատմություն է, ովքեր մայրիկին օգնելու համար թաքնվում են անտառում: Բարի կենդանիները նրանց օգնում են: Ինչպես բոլոր հեքիաթներում, այստեղ էլ բարին հաղթում է չարին»,- ասում է թատրոնի ղեկավար՝ Լիա Սուլուաշվիլին: 

Ներկայացումը կցուցադրվի դեկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին և դեկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին: Նրանում թատրոնի դերասանների հետ միասին, կմասնակցեն նաև ստուդիայի աշակերտները:

| Print |