Եղանակ
Անձրև թե բարձր ջերմաստիճան. Եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 4-ից Վրաստանում սպասվում է ցուրտ ու խոնավ օդային զանգվածների տարածում, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի։

Միաժամանակ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ ծովում 2-3 բալանոց փոթորիկ է սպասվում։

«Սեպտեմբերի 4-ից Վրաստանում սպասվում է զով և խոնավ օդային զանգվածների տարածում, ինչի պատճառով Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրևներ, տեղ-տեղ առատ՝ արևմտյան ուժեղ քամու հետևանքով։ Օդի ջերմաստիճանը էապես կնվազի: Ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ»,- ասվում է գործակալության տեղեկատվության մեջ։
| Print |