Ռուբլին նոր հակառեկորդ է սահմանել
Ռուբլին զգալիորեն թանկացել է, սահմանելով նոր ռեկորդ: Այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային բանկի թարմացված տվյալների համաձայն 100 ռուբլին արժե 5.2316 լարի։ Սա նշանակում է, որ 1000 ռուբլին հատել է 52 լարիի շեմը։
Դոլարի փոխարժեքը կազմում է 2.9687 լարի՝ մեկ դոլարի դիմաց։ Մեկ եվրոն արժե 3.1833 լարի։ Դոլարն ու եվրոն թույլ կերպով ամրապնդվել են։
Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 10-ի առավոտյան
100 դոլարը վաճառվում է 294 լարիով, գնվում՝ 297 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46 լարիով
100 եվրոն վաճառվում է 315 լարիով, գնվում՝ 320 լարիով
Մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը ռուբլու փոխարժեքն ընկավ, սակայն մայիսի 19-ից, այն սկսեց աճել և մինչ երեկ բարձրանում էր, հասնելով 2022 թվականի ամենաբարձր մակարդակին։ Մայիսի 25-ին Վրաստանում 100 ռուբլու գինը հատել էր 5 լարիի սահմանը, ինչը ռեկորդային էր:
Հունիսին ռուբլու փոխարժեքը տատանվում էր 43-48 լարիի սահմաններում: