Հասարակություն
Ինչու է ծնելիությունը նվազում, մահացությունն՝ ավելանում. ժողովրդագրագետի մեկնաբանություն
«Մահացության մակարդակը աճում է, իսկ ծնելիությունը նվազում է. անհրաժեշտ է խրախուսել ծնելիությունը»,- ասում է ժողովրդագիր Մերաբ Խմալաձեն։ Ըստ փորձագետի՝ 2021-2022-2023 թվականներին Վրաստանի բնակչության թիվը նվազել է, քանի որ նվազել է ծնելիությունը, իսկ մահացությունը՝ աճել։ Ըստ շրջանների՝ աճ է գրանցվում միայն Աջարիայի, Թբիլիսիի և Քարթլիի շրջաններում, իսկ վերջիններիս դեպքում բազմապատկվում են Վրաստանի միայն էթնիկ ադրբեջանցի քաղաքացիները։

«Ընդհանուր առմամբ, նախորդ տարիներին նոր սերունդը ծնվում էր ծնողների թվի համեմատ հավասար թվով։ Իրականում ծնելիության եւ մահացության մակարդակը նույն մակարդակի վրա էր, սակայն վերջին տարիներին մահացության մակարդակն աճել է, իսկ ծնելիությունը՝ նվազել։ 2021-2022-2023 թվականների տվյալներով՝ նոր սերունդը 90 տոկոս է ծնողների սերնդի համեմատ, այսինքն՝ կրճատվել է 10 տոկոսով»,- ասում է Մերաբ Խմալաձեն։

Չնայած բնակչության նվազմանը, ժողովրդագիրն ընդգծում է որոշ դրական միտումներ, որոնք նկատվել են վերջին տարիներին։ Դա առաջին հերթին վերաբերելու է մինչեւ 1 տարեկան նորածինների եւ երեխաների մահացության մակարդակի կրճատմանը եւ կյանքի միջին տեւողության ավելացմանը։

«Խորհրդային Միությունից հետո մանկական մահացությունը մեծապես ավելացավ, որն ուղղակիորեն կապված էր ցածր կենսամակարդակի և առողջապահության ոլորտի թերզարգացածության հետ, սակայն այս ցուցանիշը վերջին տարիներին ամբողջությամբ շտկվել է և էապես նվազել է։ Պետք է ասել նաեւ, որ Վրաստանում կյանքի միջին տեւողությունը հիմա շատ բարձր է։ Սա մոտ 74 տարի է և պատմական առավելագույնն է»,- ասել է Մերաբ Խմալաձեն։

Ժողովրդագրագետի խոսքով՝ երկրում պետք է հատուկ ժողովրդագրական քաղաքականություն վարել, որն ուղղված կլինի թե՛ ծնելիության բարձրացմանը, թե՛ մահացության մակարդակի նվազմանը, հակառակ դեպքում՝ Վրաստանի բնակչությունը աստիճանաբար կնվազի։

Facebook Twitter
Եղանակը
Թբիլիսի 14 °C
img
Բորջոմի 11 °C
img
Ադիգենի 17 °C
img
Ախալցիխե 10 °C
img
Ասպինձա 9 °C
img
Ախալքալաք 7 °C
img
Նինոծմինդա 7 °C
img
Աբասթուման 9 °C
img
Բակուրիան 6 °C
img
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.