Քաղաքականություն
Բացառիկ ազդեցություն հետխորհրդային տարածքում և պառակտում դաշնակիցների միջև՝ ինչ է ուզում Ռուսաստանը
Ավելի քան երկու ամիս է, ինչ Ռուսաստանը հարյուր հազարավոր զորքեր է տեղակայել Ուկրաինայի սահմանի երկայնքով: Արեւմուտքը վախենում է, որ Ռուսաստանը հարձակում է ծրագրում Ուկրաինայի վրա։ Կրեմլը ռազմական մոբիլիզացիան արդարացնում է անվտանգության նկատառումներով։ Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանը, ի՞նչ է պատրաստվում անել Արևմուտքը՝ միաժամանակ մի քանի երկրներում տիրող ծանր իրավիճակը մեղմելու համար, և հնարավո՞ր է խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով- Ռոնդել հիմնադրամի գիտաշխատող Գիորգի Բիլանիշվիլին և միջազգային քաղաքականության վերլուծաբան Շորենա Լորթքիփանիձեն գնահատում են ներկա իրավիճակը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքով, այժմ.
«Եվրոպայի անվտանգության համար ամենավճռական պահն է.. Ռուսաստանը պետք է իր ուժերը դուրս բերի Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ նրանք տեղակայված են առանց նշված երկրների համաձայնության»:

Կներխուժեմ, չեմ ներխուժի... Ինչ է ցանկանում Ռուսաստանը

Վրացի վերլուծաբան Շորենա Լորթքիփանիձեի կարծիքով՝ Ուկրաինայի իրադարձությունները «հետաքրքիր և ողբերգական» կերպով զարգացել են դեռ 2014 թվականին - տեղի ունեցավ Ղրիմի անեքսիան և միացումը Ռուսաստանի Դաշնության հետ, որը Ռուսաստանը ստորագրել է նաև Սահմանադրությամբ։

«Դրան հաջորդեց Ուկրաինայի արևելյան երկու շրջանների օկուպացումը, երբ ստեղծվեց «հիբրիդային պատերազմ» տերմինը: Երբ պետությունն ասում է «ես չեմ», բայց նրա կողմից վարձված ոչ մարտական կռվող տարրերը շարունակում են գործել: Շատ տարօրինակ է զինտեխնիկայի մոբիլիզացումը թե՛ Ուկրաինայի, թե՛ Բելառուսի հետ սահմանին։ Ի՞նչ կբերի Ռուսաստանին այս քայլը, ինչպե՞ս է ընթանում գործընթացը, ի՞նչը կարող է գործոն դառնալ իրավիճակը վատթարացնելու և իրական ռազմական գործողություններ սկսելու համար։ Ինչպե՞ս կարող է սկսվել այս գործողությունը և ի՞նչ է անում Արևմուտքն այս պահին», - նշում է Շորենա Լորտկիպանիձեն:

Ռուսաստանը, հատկապես վերջին տարիներին, ավելի կոշտ քայլեր է ձեռնարկում և գործնականում ռազմական մեթոդներով փորձում շանտաժի ենթարկել Արևմուտքին - այս մասին խոսում է Ռոնդելի հիմնադրամի հետազոտողը։ Գիորգի Բիլանիշվիլիի խոսքով.
«Հետխորհրդային տարածքի տարբեր աշխարհագրական մասերում մենք կարող ենք ունենալ տարբեր տվյալներ, սակայն Ռուսաստանի նպատակն ու խնդիրը մեկն է՝ վերականգնել իր բացառիկ ազդեցությունն այս տարածքում։ Հետևաբար, ինչ էլ որ լինի Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի կամ որևէ այլ երկրի հետ, դա ծառայում է Ռուսաստանի կողմից իր ազդեցությունը հաջողությամբ կամ անհաջող վերականգնելու գործին։ Բնականաբար, մենք չենք կարող հետ մնալ այս գործընթացներից։ Հատկապես, որ Ռուսաստանն էլ ավելի լայն պահանջներ է ներկայացնում Ուկրաինային և հետխորհրդային տարածքում փորձում է հասնել «Յալթա 2»-ի նման համաձայնության, որը ենթադրում է ազդեցության ոլորտների վերաբաշխման համատեքստ»։

Կլինի՞ արդյոք կարմիր գիծ Ուկրաինան, հետազոտողը դժվարանում է հստակ ասել, բայց նշում է, որ ուկրաինացի ժողովուրդը համարժեք է գնահատում իրավիճակը։ իորգի Բիլանիշվիլիի խոսքով՝ Ուկրաինան քաջ գիտակցում է, որ առաջին փուլում պետք է պայքարել ռուսական ագրեսիայի դեմ, բայց միևնույն ժամանակ գնահատում են Արևմուտքի կողմից ցուցաբերվող օգնության կարևորությունը։

«Ռուսաստանի հանդեպ պատասխանը խստորեն կարտահայտվի տարբեր խիստ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանը հանդգնի հերթական նոր ինտերվենցիա սկսել Ուկրաինայի դեմ։ Արևմուտքն ուղղակիորեն չի մասնակցի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»,- ասել է Գիորգի Բիլանիշվիլին։

Ո՞ր կողմը կտուժի ամենաշատը

Եվրոպայի ամենամեծ երկիրը՝ 45,4 միլիոն բնակչությամբ, պատերազմի շեմին է։ Փորձագետները կարծում են, որ Ուկրաինան ռազմական փորձ է ձեռք բերել և ուժեղացրել է իր ռազմական հնարավորությունները՝ 2014թվականին կասեցնելով ռուսական ագրեսիան: Գիորգի Բիլանիշվիլին ենթադրում է, որ նոր զինված հակամարտությունը շատ վնասակար կլինի երկու կողմերի համար։ Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, իսկ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները լուրջ հարված կլինեն Ռուսաստանի Դաշնության համար:

Եթե Ռուսաստանը Ուկրաինային կարողանա սադրանքի ենթարկել, այնպես, որպեսզի Ռուսաստանի ռազմական ագրեսիան հստակ տեսանելի չլինի, հնարավոր է ոչ ԱՄՆ-ի, բայց եվրոպական շատ երկրների դիրքորոշման վրա այս փաստը կարող է աշխատել Ռուսաստանի օգտին և նաև կարող են մեղմացնել իրենց մոտեցումները: Ռուսաստանի շահն էլ հենց սա է՝ դաշնակիցների միջև պառակտում ստեղծել։ Շատ մեծ է հավանականությունը, որ նա հերթական ռազմական ագրեսիան է նախապատրաստում Ուկրաինայի դեմ, սակայն, հաշվի առնելով ռիսկերը, չենք կարող ասել, որ այդ ռազմական ագրեսիան անպայման տեղի կունենա։ Ռուսաստանում էլ լավ են տեսնում, որ ռիսկերը բավականին մեծ են»,- հայտարարում է Գիորգի Բիլանիշվիլին։

Ինչպե՞ս կազդեն Ուկրաինայի իրադարձությունները Վրաստանի վրա

Ռոնդելի հիմնադրամի գիտաշխատողը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանում տիրող իրավիճակի վրա՝ նշելով, որ Պուտինի ընդդիմադիր քաղաքական տարածքն ու թթվածինը Ռուսաստանում այլևս գոյություն չունեն, և որ ոչ ոք չի վերահսկում նրա խորհրդային քաղաքական դասը։ Ռուս քաղաքական գործիչները քաջ գիտակցում են, որ Արևմուտքը նրանց «միլիտարիստական գործողությունները չի ստորագրի»։ Այս պայմաններում, ըստ փորձագետի, միակ բանը, որ կարող է անել Վրաստանը, Արևմուտքի հետ համակարգվելն ու ներքաղաքական լարվածությունը թուլացնելու մասին հոգ տանելն է։

«Քաղաքական ուժերը նույնիսկ հաշվի չեն առել Շառլ Միշելի կամ այլ եվրոպատգամավորների գործողությունները, ինչի պատճառով շատ թույլ դիրքեր ունենք արտաքին ասպարեզում։
Վրաստանում ծանր հասարակական-քաղաքական ֆոն է: Գոնե պետք է հոգ տանել, որ երկրի ներսում խաղաղություն հաստատվի։ Քաղաքական ուժերը գոնե պետք է համաձայնվեն առանցքային հարցերի շուրջ։ Իշխանությունը արտաքին ասպարեզում ինչպես պետք է գոռա, երբ ներսում ամեն ինչ չլուծված է»,
- ասում է Գիորգի Բիլանիշվիլին:

Օկուպանտ երկրի պահանջներին՝ ՆԱՏՈ-ն չընդունի Վրաստանին ու Ուկրաինային իր շարքերում, Թբիլիսին պատասխանում է Ռուսաստանի ոչ նյարդայնացնող հայտարարություններով: «Վրացական երազանքի» ուկրաինական բանաձեւին սատարող տեքստում չի հիշատակվում Ռուսաստանի Դաշնությունը, որը քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից։ Ըստ միջազգային քաղաքականության մեկնաբան Շորենա Լորթքիփանիձեի.
«Ռուսաստանը կրկին շարունակում է Վրաստանում վարել սահմանային խաղի քաղաքականություն, որը մենք անվանում ենք սահմանամերձություն, և ոչ միայն մենք: Սա միջազգայնորեն հաստատված տերմին է, որը նկարագրում է Ռուսաստանի գործողությունները օկուպացիոն գծի երկայնքով և շարունակում է մարդկանց կալանավորել, որն արդեն խլել է առնվազն երկու մարդու կյանք»:

Շորենա Լորթքիփանիձեն ընդգծում է, որ Վրաստանը թե ներսում, թե դրսում ծանր վիճակում է գտնվում: Եվրատլանտյան ձգտումն այնքան կարևոր է երկրի համար, որ այդ փաստն ամրագրված է Սահմանադրությամբ։ Նա կարծում է, որ ռուսամետ ուժերը ակտիվ են հայրենիքում, սակայն Վրաստանում այնքան էլ հայտնի չեն, որքան այլ երկրներում՝ ի նշան, նա համարու է, խորհրդարանից դուրս մնացած «Հայրենասերների դաշինքը»։

«Պետք է պահպանել այս ամենը, հաղթահարել քաղաքական ճգնաժամը եւ վերադարձնել բնականոն կերպին: Այսօրվա քաղաքական էլիտան ինքն իրեն սպառել է: Այլևս չկա մոտիվացիա, այլևս չկա փոխվելու ցանկություն: Միգուցե սերնդափոխության ժամանակն է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ նոր սերունդն այնքան էլ հետաքրքրված չէ քաղաքական ակտիվությամբ, թեև դա վրացական միտում չէ։ Այն գլոբալ բնույթ ունի, մենք տեսնում ենք, որ քաղաքական առաջնորդները, այդ թվում Ամերիկայում, գրեթե 80-ն անց անհատներ են և տառապում են երիտասարդության պակասից: Ամեն ինչ այնքան փոփոխական է, և այնքան խաղացողներ կան այդ գործընթացում, ինչ-որ բան որոշելը դժվար է»,- բացատրում է Շորենա Լորթքիփանիձեն։

Հետխորհրդային տարածքում հակամարտությունները և դրանց ազդեցությունը Վրաստանի վրա

Բացի Ուկրաինայից, Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Ղազախստանում և Հայաստան-Ադրբեջանում։ Օկուպանտ երկրի պահվածքն Ղազախստանում տարբերվում էր: Շորենա Լորթքիփանիձեի համար հետաքրքրիր էր այն փաստը, երբ Ռուսաստանի ղեկավարությամբ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին խաղաղապահ առաքելության տեղակայմամբ կարգուկանոն հաստատվեց:

«Այս ռազմական առաքելությունը օգնել է Ղազախստանի նախագահին և կառավարությանը։ Սա առաջին դեպքն էր։ Անցյալ տարի Հայաստանն էլ էր օգնություն խնդրել Ռուսաստանից, սակայն Ռուսաստանը՝ որպես այս կազմակերպության ղեկավար, այդպես չմասնակցեց: Այլ դա ուղակի նրա անհատական աջակցությունն էր որպես գործընկեր երկիր, բայց այն էլ հակամարտության ավարտից հետո։ Մենք կարող ենք դիտարկել նաև Ռուսաստանի ձեռքբերումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որում նրա դերը կարևոր է և այժմ հայտնվում է բուֆերային գոտում՝ որպես հակամարտության կողմերի միջև խաղաղության դերակատար»։

Ինչպես Շորենա Լորթքիփանիձեն, այնպես էլ Ռոնդել հիմնադրամում կարծում են, որ Հարավային Կովկասի երկրների բաժանումը ոչ մեկին օգուտ չի բերի, ինչը լավ գիտեն բոլոր երեք երկրների ղեկավարները։ Նրա կարծիքով, հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձությունները որոշակի կապեր ունեն միմյանց հետ։

«Ռուսաստանի կառավարությունը մեկ նպատակ ունի՝ վերականգնել բացառիկ ազդեցությունը ողջ հետխորհրդային տարածքում։ Ղարաբաղի հարցում այլ կերպ է վարվում, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի դեպքում այլ կերպ, Կենտրոնական Ասիայում էլ ավելի տարբերվող վերաբերմունք ունի: Ռուսաստանի պահվածքը պայմանավորված է ստեղծված իրավիճակով, այս իրավիճակում տարբեր դերակատարների ներգրավմամբ։ Նաև, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում և ինչ ռեսուրսներ ունի Ռուսաստանը, որպեսզի արձագանքի իրադարձություններին այնպես, ինչպես դա բխում է իր շահերից։ Նրա համար գլխավորը հետխորհրդային տարածքում Արեւմուտքի ազդեցության նվազեցումն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ միգուցե նրան լիովին ձեռնտու արդյունքը չստացավ, քանի որ Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում ուժեղացավ, բայց փոխարենը նա շահեց այն, որ արևմուտքի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում զրոյացրեց», - ասում է Գիորգի Բիլանիշվիլին:

3 + 3-ը նոր ձևաչափ է, որը ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծվել է տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։ Ձևաչափը ներառում է վեց երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Վրաստան։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, սակայն Վրաստանի դեսպանը պարզաբանել է, որ վրացական կողմը չի պատրաստվում մասնակցել հանդիպմանը։ Ըստ վերլուծաբանների՝ Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին առանց արևմտյան գործընկերների նպատակահարմար չէ։

«Առաջինը` չնայած նրան, որ մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց քիչ թե շատ լավ հարաբերություններ ունենք նաև Իրանի հետ, մենք չպետք է մենակ մնանք Ռուսաստանի հետ առանց գործընկերների, առավել ևս, որ Ռուսաստանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ.

Երկրորդ՝ այս ձևաչափը ենթադրում է Արևմուտքի դուրսբերումը կովկասյան տարածաշրջանի երկրներից, Վրաստանը մասնակցելով այս ձևաչափին չպետք է նպաստի սրան:

Երրորդ, այս ձևաչափը ներառում է տնտեսական երթուղիների և միջանցքների ապաշրջափակումը ողջ Հարավային Կովկասում, և ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես անձամբ նախաձեռնողներն են ասում»,
- մանրամասնում է գիտաշխատողը:

Գիորգի Բիլանիշվիլիի խոսքով՝ այս փուլում Վրաստանի երկու տնտեսական միջանցքները՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում փակ են: Ուստի, պետք է լավ հասկանալ, թե որքանով է երկիրը պատրաստ մասնակցելու այս ձևաչափին, այն դեպքում, եթե միջանցքները բացելու համար ճնշում գործադրեն, ինչպիսին կարող է լինել այս ձևաչափին մասնակցության արդյունքը, բայց հավելում է, որ.
«Չպետք է ընկալել, թե իբր Վրաստանը քաղաքական կարծիքների պատճառով է հրաժարվում, իրականում, պետք է լավ հասկանալ մասնակցությունն այս ձևաչափում»,- ասում է Ռոնդել հիմնադրամի գիտաշխատող՝ Գիորգի Բիլանիշվիլին:
Facebook Twitter
აბრეშუმის გზა
ამინდი
ახალციხე 16 °C
img
ახალქალაქი 10 °C
img
ასპინძა 14 °C
img
ადიგენი 15 °C
img
ბორჯომი 14 °C
img
თბილისი 18 °C
img
აბასთუმანი 14 °C
img
ბაკურიანი 11 °C
img
ნინოწმინდა 10 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8440
EUR
EUR
1
2.8713
RUB
RUB
100
2.9096
TRY
TRY
1
0.0822
USD
USD
1
2.6760
კალენდარი
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

https://kareasbetbedavabonus.comhttps://dizimat.prohttps://gobahisguncelgiris.comhttps://kareasbetsikayet.comhttps://mainealpacafarms.comhttps://siyahbayrakaynaamir.comboomcrystaltoys.comizmir escortizmir escortistanbul escortistanbul escortdeneme bonusu veren sitelerbetpark girişbetistmarsbahishttps://tarifebilir.comhttps://1kareasbetcasino.comhttps://aspercasinogirisi.orghttps://betbossgirisadresi.comhttps://diziworld.prohttps://forumbahis2.prohttps://guncelcasinositeleri.comhttps://guvenilirpokersiteleri.orghttps://kareasbetuyelik.comBetturkeyMatadorbetbetforward-shart.com1xbet-1xir.comdeneme bonusu veren sitelerdeneme bonusu veren sitelercasibom girişDeneme BonusuBets10 GirişEntrümpelung firmamedyamuhabiri.combetturkeybetturkey girişbetturkeybetturkey girişstarzbetstarzbet girişxslotxslot girişxslot güncel girişxslot yeni girişsuperbetinBinance Kayıt Olmaistanbul tabelacıreklam tabelatotem tabelabetkombahiscom twittertarafbet giriştarafbet giriştarafbet giriştarafbet girişmariobet girişmariobet twittermariobettarafbet giriştarafbet twittertarafbet adressweet bonanza demo oynabetturkey twitterBetnano girişbahiscom girişbahiscom twittersuperbetinstarzbet girişstarzbet twitterstarzbet girişstarzbet twittercasibombetturkey girişbetturkey twitterparibahiscasibomdeneme bonusu veren sitelerbahiscom girişbahiscom twitterstarzbetbetturkeydeneme bonusu veren sitelermarkajtv izleportobet hacklink al duşakabin fiyatları fethiye escort bayan escort - vip elit escort dizi film izle erotik film izle duşakabin hack forum casibom marsbahis marsbahisgirtr marsbahis matadorbet casibom starzbet mariobetcasibomyouwincasibombettiltbahsegelbetorspinbayspin girişbaywin girişcasibom girişsafirbettümbetpusulabetbetkanyontürk ifşalargrandbettingkalebet7slotsdinamobetcasibomparibahistümbetjojobetbetinedinamobetkavbetBettiltsüperbahis girişhttps://www.elektronikesigaram.com/iqos-ilumaiqosiqosmariobetbetparksuperbetinvozol 12000timeisworth.comCasibom GirişvbetSahabetaviatorbetebet girişvegasslot girişcasibom giriş casibomhttps://repository.unisfat.ac.id/css/styles/marsbahisimajbetmatbetjojobetholiganbetsekabetonwinsahabetonwinmarsbahisnakitbahispiabellacasinomeritkingdumanbetparibahisdinamobetgalabetimajbetjojobetjojobetmatbetdinamobetcasibommobilbahisjojobet girişcasibomtrend topic satın alcasibomBetofficePusulabetFestwin Girişmostbetbetmoongalabethiltonbetparibahisbetsmovebetnanomavibetgoldenbahisçanakkale habersigara shopbahsegeltümbet twitterbetwoonvevobahisbetparksuperbetinvbetvbetgoldenbahisbetsmovebetsmovebetcupbetcupbahigobahigobetnanoasyabahismavibetjojobetlunabetcasibomjojobetinstagram close accountinstagram close accountsekabetmariobettrbetvdcasinoholiganbettümbetjojobetdinamobetbahiscomomegle livemobilbahiscasinometropolsahabetjojobetsafirbetmariobetsahabetMarsbahis Girişmeritkingbetparkgrandpashabet+18 filmvbetcasino levantholiganbetbetebetvbetjojobetholiganbetcasibommarsbahismatbetsekabetonwinsahabetgrandpashabetnakitbahismeritkingbahsegelcratosslotkralbetdinamobetbetkanyonbets10imajbetgrandpashabetbetkomtürk pornoporno sexporno izlebedava pornomeritkingonwingrandpashabetMatadorbetjojobetcasibomgrandbettingklasbahiskalebetPerabetholiganbettarafbetpokerklasyouwinbetpasbetpasbetbooDeneme bonusu veren sitelermatadorbettarafbetmeritkingbetkanyon twittermarsbahispusulabet7slotsbets10kadiköy travestiSahabetgrandpashabetSahabetbetturkeyholiganbetholiganbetThesakultahodeonbetbettiltgoldenbahisgoldenbahismeritkingmarsbahismarsbahisgoldenbahisholiganbetholiganbetzbahisSahabetgoldenbahisxslotxslotgrandpashabetbaywincasibomTarafbetbahsegelTarafbetJojobetbetebetqueenbetinterbahisHoliganbet