Մոտ օրերին Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումը կմեծանա. Մակրոն
Մոտ օրերին Ռուսաստանի նկատմամբ միջազգային ճնշումը կմեծանա, – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մակրոնի խոսքով, առաջիկա երկու շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման համար։
«Հաջորդ 8-10 օրում մենք նախատեսում ենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ես կմնամ զգուշավոր, քանի որ այս հավասարման մի մասը կախված է Մոսկվայից։ Մենք պետք է միասին գործենք», – ասել է Մակրոնը ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ իրեն հաջողվել է համոզել Միացյալ Նահանգներին՝ մեծացնելու Կրեմլի վրա ճնշումը, սակայն, նրա խոսքով, այս հարցում մեծ դեր է խաղացել նաև Զելենսկու և Թրամփի զրույցը Վատիկանում։
Մակրոնի խոսքով, Ուկրաինայում հրադադարի հասնելուն ավելի մոտ են, քան երբևէ։