Ապրիլին Վրաստանում բենզինի և դիզելի սպառումը նվազել է 20%-ով
2025 թվականի ապրիլին Վրաստանում ներմուծվել է 105.8 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք, ինչը նախորդ տարվա համեմատ 20.27%-ով պակաս է։ 2024-ի ապրիլին ներմուծվել էր 132.7 հազար տոննա։
Վառելիքի հիմնական մատակարարը Ռուսաստանն է՝ 68.9 հազար տոննայով (65.1%): Ռումինիայից ներմուծվել է 21.1 հազար տոննա (19.9%), իսկ Բուլղարիայից՝ 13.8 հազար տոննա (13%)։ Այլ երկրներից ներմուծումը նվազագույն է։
Ռուսաստանից ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 20.6%-ով, իսկ Ադրբեջանից՝ կտրուկ նվազել՝ 11 հազար տոննայից հասնելով ընդամենը 0.4 հազար տոննայի։