Բնակչության 18.1 տոկոսը ստացել է սոցիալական օգնություն
Վիճակագրական ազգային ծառայությունը հրապարակել է տվյալներ բնակչության մասին, որը ստանում է գոյատևման նպաստ։ Խոսքը 2024 թվականի ցուցանիշների մասին է։
Ինչպես երևում է հաշվետվությունից՝ անցած տարի նպատակային սոցիալական օգնություն, այսինքն՝ գոյատևման նպաստ, ստացել է 671 337 մարդ։
Նրանցից 222 618-ը ներգրավված է հանրային զբաղվածության խթանման ծրագրում։
Ըստ գերատեսչության՝ ընդհանուր առմամբ անցած տարի նպաստ է ստացել բնակչության 18.1 տոկոսը, ինչը 0.4 տոկոսային կետով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։
2023 թվականին հանրային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկված էր 656 128 մարդ։